Հնդկաստանում 190 մարդ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարելիս 2 մասի է բաժանվել. կան...

Հնդկաստանում 190 մարդ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարելիս 2 մասի է բաժանվել. կան զոհեր և վիրավորներ

507

Հնդկաստանի հարավարևելյան Կերալա նահանգում ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Կոժիկոդե քաղաքի օդնավակայանում: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել երկու մասի: Զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ օդաչուն, տեղի իշխանությունները հայտնում են, որ ինքնաթիռում գտնվողներից շատերը տարհանվել են, և առնվազն 112 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց:

«Էյր Ինդիա էքսպրեսին» պատկանող Boeing 737 ինքնաթիռը թռչում էր Դուբայից: Վթարի ժամանակ ինքնաթիռում եղել է 190 մարդ՝ 174 ուղևոր, 10 նորածին, երկու օդաչու և անձնակազմի չորս աշխատակից:

Թռիչքին հետևող FlightRadar24 կայքի փոխանցմամբ ՝ ինքնաթիռը մի քանի անգամ շրջել է օդանավակայանի տարածքով և վայրէջք կատարելու երկու փորձ կատարել:

Թռիչքը «Վանդե Բհարաթ» ծրագրի մի մասն էր, որը հնդկացիներին արտերկրից հետ էր բերում `կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և շտապ օգնության աշխատակիցները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ աղետի պատճառը եղել են տեղատարափ անձրևներն ու վատ տեսանելիությունը:

Կիսվել