Սևրի դաշնագիրը տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատման բանալի էր. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Սևրի դաշնագիրը տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատման բանալի էր. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

462

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կարծիքով` Սևրի հաշտության պայմանագրի իրագործումը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները։ Այս մասին դեսպանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է.

«100 տարի առաջ այս օրը Դաշնակից պետությունները, այդ թվում՝ Ֆրանսիան և Հայաստանը, ստորագրեցին Թուրքիայի հետ Սևրի խաղաղության դաշնագիրը։ Այն տարածաշրջանում հիմնարար և արդարացի խաղաղության հաստատման բանալի էր, որը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները»,- գրել է դեսպանը:

Կիսվել