Տիգրան Եսայանն ազատվեց ոստիկանապետի տեղակալի պաշտոնից․ նախագահը ստորագրել է հրամանագիրը

Տիգրան Եսայանն ազատվեց ոստիկանապետի տեղակալի պաշտոնից․ նախագահը ստորագրել է հրամանագիրը

733

Նախագահ Արմեն Սարգսյանը Տիգրան Եսայանին ոստիկանապետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է հրամանագրում։

Կիսվել