Օգոստոսի 12-ին տեղի կունենա Մոսկվա-Գյումրի չարթերային չվերթը («Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն, ժամը՝ 13։50-ին):
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից:
Տոմսարկղերի աշխատանքային ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։ Տոմսի արժեքը՝ 14 հազ․ 700 ռուբլի։
Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։