Բելառուսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել հանրապետության նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին գրել է Ռիա Նովոստին։
Համաձայն օրենքի՝ վարչապետը, նրա տեղակալները, նախարարները և պետական կոմիտեների նախագահները կիրականացնեն իրենց լիազորությունները, մինչև նախագահը կձևավորի նախարարների խորհրդի նոր կազմը:
Օգոստոսի 15-ին Մինսկում կայացած նիստի ժամանակ Լուկաշենկոն նշել էր, որ նոր կառավարությունը հիմնականում ձևավորված է: