Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները որևէ կերպ չեն վերաբերում երրորդ երկրներին. Իսրայելում...

Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները որևէ կերպ չեն վերաբերում երրորդ երկրներին. Իսրայելում ՀՀ դեսպան

548

Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը հայտարարել է, որ Իրանը չի կարող ազդել Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունների վրա:
ITON.TV-ի հետ հարցազրույցում Արմեն Սմբատյանը հիշեցրել է, որ Իրանը շատ լավ հարևան է և դժվար տարիներին Հայաստանին շատ է օգնել:

Դիվանագետի խոսքով՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաև  այլ շրջանակներում, հասկանում են, որ Իրանի հետ լավ հարաբերությունները անհրաժեշտություն են Հայաստանի համար:

«Հայաստանի և  Իսրայելի հարաբերությունները որևէ կերպ չեն վերաբերում երրորդ երկրներին: Հրեաներն և  հայերը մեր մոլորակի ամենահինն ազգերն են, և  նրանք ընդհանուր շատ բան ունեն: Եվ, հետևաբար, մեր փոխհարաբերությունները զուտ մեր փոխհարաբերություններն են, եւ ոչ մի երրորդ պետություն չունի բարոյական իրավունք դրանց դեմ արտահայտվելու:
Դժբախտաբար, մենք պետք է գրեթե զրոյից կառուցենք մեր միջպետական հարաբերությունները, բայց ես վստահ եմ, որ շատ շուտով մենք լավ արդյունքների կհասնենք»
, – ասել է Արմեն Սմբատյանը:

Կիսվել