Երկնային անհայտ մարմնի անկում` Ճապոնիայի երկնքում

Երկնային անհայտ մարմնի անկում` Ճապոնիայի երկնքում

432

Ճապոնիայի երկնքում երկնային անհայտ մարմնի անկման դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով ճապոնական «Յոմիուրի» թերթին:

Անկումը նկատել են օգոստոսի 21-ի գիշերը: Վառ լուսավորված գունդը շարժվել է դեպի երկիր և խամրել երկրի մակերևույթին հասնելով: Երևույթն իրենց հեռախոսներով նկարահանել են Տոկիոյում և հարակից շրջաններում բնակվող քաղաքացիները:

Հուլիսի 2-ին, երբ նշվել է նույն լուսավոր օբյեկտը, իսկ հետո հայտնաբերվել է երկնաքարի մի հատված, որը գտնվել է Չիբա պրեֆեկտուրայում, գիտնականները գտնում են, որ ներկայիս իրադարձությունը կարող է կապված լինել երկնաքարի անկման հետ:

Կիսվել