Երկրաշարժ Իրանի Փարսաբադ քաղաքի մոտ․ ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում

Երկրաշարժ Իրանի Փարսաբադ քաղաքի մոտ․ ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում

456

Օգոստոսի 25-ին` տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 18:25-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.40⁰ և արևելյան երկայնության 47.90⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան, Փարսաբադ քաղաքից 27 կմ հարավ, օջախի 12 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

Կիսվել