ՊՆ հանրային քննարկման է ներկայացրել աշխարհազորի ստեղծման և ղեկավարման օրենքի նախագծեր....

ՊՆ հանրային քննարկման է ներկայացրել աշխարհազորի ստեղծման և ղեկավարման օրենքի նախագծեր. Շուշան Ստեփանյան

510

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է.

« Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որի համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ»,-գրել է ՊՆ խոսնակը։

Կիսվել