Հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով. Հայկ Մարության

Հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով. Հայկ Մարության

528

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` հայտնելով, որ Ռայնիսի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունից տուժած բնակիչներին կտրամադրվի ժամանակավոր կացարաններ: 

«Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում, նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։ ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է տանում։
 Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։ Որոնողական աշխատանքներից և հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի»,- գրել է նա։

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/640398953270410
Կիսվել