Ադրբեջանի կողմից հայ սպայի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են. ՊՆ

Ադրբեջանի կողմից հայ սպայի նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են. ՊՆ

470

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։
ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»,-գրել է ՊՆ խոսնակը։

Կիսվել