Պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«Օգոստոսի 27-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է 1-ին զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանի ղեկավարությամբ իրականացվել են տեղազննման աշխատանքներ: ՀՀ ԶՈւգլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել հետագա խնդիրների կատարման ուղղությամբ»,-գրված է հաղորդագրության մեջ։