ԱՄՆ-ում 43 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Չեդվիկ Բոուզմանը, որն առավել հայտնի է «Սև հովազ» հայտնի ֆիլմում գլխավոր դերակատարմամբ:
Այս մասին հայտնում է դերասանի թվիթերյան էջում «Իսկական մարտիկ, Չեդվիկը տարավ այս ամենը և մեզ նվիրեց բազմաթիվ ֆիլմեր, որոնք սիրվեցին ձեր կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նրա մահվան բոթին արձագանքել է Marvel կինոստուդիան, որի ֆիլմերում դերասանն ակտիվ մասնակցություն է ունեցել: «Մեր սրտերը կոտրված են, մեր մտքերը՝ Չեդվիկ Բոուզմանի ընտանիքի հետ: Քո թողած ժառանգությունը կապրի հավերժ: Հանգչի՛ր խաղաղությամբ»,- ասվում է կինոստուդիայի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Instagram սոցկայքում:
Բոուզմանը ծնվել է ԱՄՆ-ում, 1976 թվականին: Նա խաղացել է «Արդարադատություն» (Justified, 2011), «42» (2013), «Եգիպտոսի աստվածները» (Gods of Egypt, 2016), «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» (Captain America: Civil War, 2016), «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» (Avengers: Infinity War, 2018) և այլ ֆիլմերում: Նա լայն ճանաչում է ձեռք բերել «42» ֆիլմում կատարած Ջեքի Ռոբինսոնի և «Ջեյմս Բրաուն. Ճանապարհ դեպի վերև» ֆիլմում կատարած Ջեյմս Բրաունի դերերի շնորհիվ: Նաև կատարել է սուպերհերոս Սև հովազի դերը «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում: Բոուզմանը կրկին մարմնավորել է այդ կերպարը 2018 թվականին թողարկված «Սև Հովազ» ֆիլմում: