Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին. ԿԳՄՍ նախարար

Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին. ԿԳՄՍ նախարար

471

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին:ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՊԱՐՈՆ ԱՐԿԱԴԻ ԴՎՈՐԿՈՎԻՉԻՆՀարգելի պարոն Նախագահ,Սույն գրությամբ իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատի ընտանիքի նկատմամբ վերջերս կայացված որոշումների կապակցությամբ:Մասնավորապես, Հայաստանի դեպքում ՖԻԴԵ-ն մերժեց Հայաստանի բողոքարկումը հետևյալ փաստարկով.

«համացանցի կապի որակի և կայունության ապահովումը խաղացողի պատասխանատվությունն է: Օլիմպիադայի ընթացքում այս կետը կիրառելու պրակտիկան արդեն հաստատվել է նախորդ միջադեպերում:Ստեղծված իրավիճակում ցանկացած այլ որոշում հակասում է մրցաշարի կանոնակարգին` ստեղծելով նախադեպ, որը կարող է հանգեցնել հետագա հակասական իրավիճակների»:Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրեց հիմնավոր բացատրություն և բարձրացրեց նաև որոշ հարցեր, ՖԻԴԵ-ն որոշում կայացրեց չդիտարկել դրանք:Ցավոք, իրավիճակն ու խնդիրները հետագա զարգացում ունեցան և ի վերջո ՖԻԴԵ-ն չհետևեց իր նախադեպին և Հնդկաստանի դեպքում խաղերը համարեց չխաղարկված կամ թերի խաղացված, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ խաղացողը համարվեց պարտված «ժամանակի» պատճառով: Արդյունքում, ՖԻԴԵ-ն հանդես եկավ աննախադեպ որոշմամբ՝ մրցաշարի հաղթող ճանաչելով և՛ Ռուսաստանը, և՛ Հնդկաստանը:Մենք դա համարում ենք անարդար և ոչ հետևողական մոտեցում, որը չի ապահովում անդամ երկրների հանդեպ հավասար վերաբերմունքը, ինչը հիմնաքարային է ՖԻԴԵ-ի՝ որպես միջազգային կառույցի պարագայում:Վստահ եմ, որ իր կայացման երկար ճանապարհի և առաքելության մեջ ՖԻԴԵ-ն փորձում է բարձրացնել մրցաշարերի նկատմամբ վստահությունը: Այդ վստահությունը կառուցվում է բոլոր մրցակցող թիմերի համար հավասար մրցակցության պայմանների ապահովման միջոցով, որպեսզի նրանք բոլորը համարեն, որ արժանանանում են հավասար վերաբերմունքի:Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ մի իրավիճակում, երբ Հայաստանի շախմատի ազգային թիմը համարում է, որ առնչվել է խտրական վերաբերմունքի: Ուզում եմ հավաստիանալ, որ ՖԻԴԵ-ն այս միջադեպի վերաբերյալ բացատրություն կտա մրցաշարի մասնակիցներին և, ընդհանուր առմամբ, շախմատային համայնքին և կձեռնարկի բոլոր հետևողական քայլերը (ներառյալ նույնիսկ միջոցառման վերսկսումը Հայաստան-Հնդկաստան թիմի խաղային փուլից): Լիահույս ենք, որ վստահության ստեղծման նմանատիպ նախաձեռնությունները ապագայում կկանխեն նմանատիպ միջադեպերը և կմիավորեն շախմատային աշխարհը:Անհրաժեշտության դեպքում սիրով կմասնակցենք թյուրիմացությունը լուծելուն ուղղված երկխոսությանը:

Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ հարգանքիս հավաստիքը հայտնել Ձեզ և ՖԻԴԵ-ին»,- նշված է գրառման մեջ:

Կիսվել