Ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզվում է. ԱՆ

Ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզվում է. ԱՆ

778

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք.

«Հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով:

23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի: Մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում, որից 3-ը՝ մահվան ելքով: Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ:Տուժածները տեղափոխվել են հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ. 3-ը՝ Արմավիրի ԲԿ (3-ը` մահացած), 17-ը՝ Արմենիա ՀԲԿ (8-ը` մահացած), 2-ը՝ Թիվ 1 համալսարանական կլինիկա, 1-ը՝ Էրեբունի ԲԿ:

12 պացիենտից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, այդ թվում 2-ը՝ միացված են արհեստական շնչառության սարքին, 3–ը՝ ծանր վիճակում, 2-ը՝ միջին ծանրության և 2 անձ՝ դեռևս առանց կլինիկական նշանների: Եվս 1-ը գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս է գրվել Արմենիա ՀԲԿ-ից:Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ»,- գրել է Ա.Նիկողոսյանը:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2887458551355919
Կիսվել