ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՓՈԽԴԵԿԱՆ Ա. ՄԵՆԵՄՇՅԱՆԻ ՀԵՏ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՓՈԽԴԵԿԱՆ Ա. ՄԵՆԵՄՇՅԱՆԻ ՀԵՏ

2687

ԵՊՀում փետրվարի 6-ից մեկնարկվում են երկրորդ կիսամյակի դասերը: Ե՞րբ են նախատեսված առաջիկա միջանկյալ քննությունները:

-Առաջին ընթացիկ քննությունները անց են կացվում 7-8-րդ շաբաթների ընթացքում, իսկ երկրորդ ընթացիկները 15-16-րդ շաբաթների ընթացքում: Այսինքն առաջինը կլինի մարտ ամսվա  վերջին, իսկ երկրորդը` մայիս ամսվա վերջին: Բացառություն է միայն 4-րդ կուրսի քննական գրաֆիկը: Քննաշրջանը կսկսվի ապրիլի 3-ին և կավարտվի 7-ին:

-Իսկ ինչպե՞ս են 4-րդ կուրսեցիները ընտրելու իրենց պրակտիկայի վայրը:

-Այն ուսանողները, ովքեր կունենան կոնկրետ կողմնորոշում, թե որտեղ են ուզում ձեռք բերել գործնական հմտություններ, նրանք իրենք կընտրեն իրենց պրակտիկայի վայրը: Մնացածներին կուղղորդի ֆակուլտետը` հիմվելով նրանց ավարտական աշխատանքների թեմաների վրա:

Սահմանվա՞ծ են լուծարքային շրջանները:

-Այս պահին սկսվել է արդեն առկա ուսուցման լուժարքային 1-ին շրջանը, որը տևելու է մինչև փետրվարի 10-ը: Իսկ 2-րդը սկսվելու է փետրվարի 14-ին և ավարտվելու է փետրվարի 23-ին:

՞րբ կսկսվեն մագիստրատուրայի դասերը:

-Սովորաբար մագիստրատուրայի դասերը սկսվում են մեկ շաբաթ ավելի ուշ, այսինքն փետրվարի 13-ին: Սակայն դա չի նշանակում, որ մագիստրանտները հնարավորություն են ունենում 1 շաբաթ ավելի հանգստանալ: Այս մեկ շաբաթում նրանք պետք է ընտրեն հարակից ծրագրից դասընթացներ: Հարակից առարկաներ կարող են ընտրել տարբեր ֆակուլտետների մագիստրոսական ծրագրերից, ինչպես նաև ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսական այն ծրագրից, որում իրենք չեն սովորում: Ուսանողները պետք է ընտրեն 6 կրեդիտ ծավալով (64 ժամ) 1 առարկա կամ 3 կրեդիտ ծավալով (32 ժամ) 2 առարկա: Ցանկալի կլինի, որ նրանք ընտրեն հարակից առարկաները ըստ իրենց նախասիրությունների և մագիստրոսական թեզերի թեմաների:

-Կպատմե՞ք առաջիկայում կայանալիք  «Ստեղծագործական աշխատանք» օլիմպիադայի մասին:

-ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադայի 1-ին փուլը կկայանա  սույն թվականի մարտի 4-ին, ժամը 11.00-ին: 1-ին փուլի մասնակիցները պետք է ժամը 10.30-ին լինեն ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանատի մոտ (7-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, 414 սենյակ):

-Իսկ ե՞րբ կկայանա հերթական հանդիպումը դիմորդների հետ:

-Ինչպես ամեն ամիս, այս ամիս էլ դիմորդների հետ հանդիպումը կկայանա ամսվա վերջին ուրբաթ օրը: Փետրվարի 24-ին, ժամը 16:00-ին ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը անձամբ կհանդիպի դիմորդների հետ:

Կիսվել