ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում փետրվարի 7-ին հյուրընկալվել էին Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի նախկին խմբագիր, անվանի պատմաբան և կուակցական գործիչ Երվանդ Փամբուկյանը և «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, անվանի հրապարակախոս Շահան Գանդահարյանը:
Մինչ ուսանողների հետ հանդիպումը` ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ նրանք քննարկեցին մի քանի առաջնահերթություններ, մասնավորաբար պայմանավորվելով աշնանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Եղիշե Չարենց» սրահում նշել «Ազդակի» 90 ամյակը: Այդ առիթով ՀՀ սփյուռքի նախարարության հետ կկազմակերպվի հոբելյանական գիտաժողով, որին կմասնակցեն հայրենիքի և սփյուռքի անվանի խմբագիրներ, գիտնականներ և հրապարակախոսներ:
Դեկանի աշխատասենյակում քննարկումը ավարտելուց հետո խմբագիրները հանդիպում ունեցան ֆակուլտետի ուսանողներին հետ:
Կից լուսանկարները`