ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ 2020-2021 ուսումնական տարվա ուսումնական պլաններում տեղ են գտել նաև դպրոցականների արձակուրդների օրերը:
«3-12-րդ դասարանների սովորողները չեն ունենալու գարնանային արձակուրդ։
Աշնանային արձակուրդը նրանց համար նախատեսված է 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ։
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվելու են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները լինելու են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:
Իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների ժամկետները պետք է սահմանի հիմնադիրը ։
Հիշեցնենք, որ նոր ուսումնական պլաններում սահմանվել է , որ 2020-21 ուս տարվա համար պետք է ապահովել 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար։ Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում էլ սահմանվելու է 6-օրյա աշխատանքային շաբաթ»,-գրված է նախարարության պաշտոնական կայքում: