ՀՀ կառավարությունը հայտնում է, որ
բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը:

«Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա:
Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ:

Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին»,-ասվում է գրառման մեջ։

Լուսանկարիչ՝ Կարապետ Սահակյան

Կիսվել