Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և...

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. Զոհրաբ Մնացականյան

534

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացրել Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ: Հանդիպմանը հաջորդել է ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

«Հարգելի Սամեհ, շնորհակալ եմ այցի ընթացքում մեզ ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար: Սա Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում իմ առաջին այցն է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, և ուրախ եմ, որ այն մեկնարկում է Եգիպտոսից, որն արաբական երկրներից առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը և 1992-ին հյուրընկալեց Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական առաքելությունը»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը։
«Սքայ Նյուզ Արաբիան» հարց է ուղղել Մնացականյանին Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության մասին, ինչպես նաև  Կովկասում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի վարքագծի մասին։

ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է, որ  Արցախի հայերի կարևոր էքզիստենցիալ հարցերը շարունակում են մնալ իրենց ուշադրության կենտրոնում։

«Մեր ուշադրությունը և մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը և կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը` առանց սահմանափակումների:
Այժմ ինչ վերաբերում է Թուրքիային: Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով»,- ասել է ԱԳ նախարարը։
Մանրամասները՝ ԱԳՆ կայքում։

Կիսվել