Այսօր Լիբանանի մայրաքաղաքում կրկին արտակարգ դեպք է արձանագրվել: Հրդեհ է բռնկվել Բեյրութի կենտրոնում գտնվող պատմական կառույցում, որը նախագծել է Մեծ Բրիտանիայից իրաքցի ճարտարապետ Զահա Հադիդը: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Որոշ ժամանակ անց հաջողվել է կրակը մեկուսացնել ու ամբողջությամբ մարել: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Կառույցի շինարարությունն ընթանում էր տարիներ շարունակ և մոտենում էր ավարտին:
Սոցցանցերում լիբանանյան օգտատերերը կիսվել են հրդեհի կադրերով։