ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ

2554

Փետրվարի 21-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ Կոմիտաս Վարդապետի մասին փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը: «ՊոստՖակտում… անցյալը սահմանում է ապագան» վերնագրով ֆիլմի հիմքում ընկած են Մարինե Մուշեղյանի «Հարյուրամյա պատմություն», Տիգրան Պետրոսյանցի «Մեկ կեղծիքի շոշափուկները» ուսումնասիրությունները և այլ փաստաթղթեր:

Ֆիլմի նպատակն է հայ ժողովրդին ծանոթացնել իր պատմությանը, կոչ անել երիտասարդներին պահպանել, տարածել միայն ճշմարիտ տեղեկությունը: Այն նոր տեսանկյունից է դիտարկում ԿոմիտասՎարդապետի ժառանգությունը, անդրադառնում «Քրդական մեղեդի» թեմայով Վարդապետի կողմից դիպլոմային թեզի գոյությանը: Ֆիլմը կարելի է դիտել հետևյալ հղումով newarkproject.info/index_am.html:

Ֆիլմի տարածմանը նպաստելու համար ռոմանագերմանական և արաբագիտության ֆակուլտետի ուսանողները առաջարկեցին այն թարգմանել գերմաներեն և արաբերեն:

 

Սվետա Պապոյան

2-րդ կուրս

Կիսվել