Այսօր պացիենտների անվտանգության համաշխարհային օրն է

Այսօր պացիենտների անվտանգության համաշխարհային օրն է

667

ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 17-ին պացիենտների անվտանգության համաշխարհային օրն է։
«Այս տարի ԱՀԿ-ն առանձնացնում է բուժաշխատողների անվտանգությունը` որպես պացիենտների անվտանգության գրավական: Հարգելի բուժաշխատողներ, անվտանգությունը սկսվում է ձեզնից. հոգացե՛ք ձեր ֆիզիկական ու հոգեբանական առողջության մասին: Հնարավոր ռիսկերի, բռնության, ոտնձգությունների կամ սպառնալիքների մասին միշտ հաղորդեք պատկան մարմիններին»,- գրված է նախարարության ֆեյսբուքյան էջում։

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2750476258526819
Կիսվել