Հայ-ռուսական հրետանային ստորաբաժանումները պայմանական հակառակորդի թիրախներն են խոցել

Հայ-ռուսական հրետանային ստորաբաժանումները պայմանական հակառակորդի թիրախներն են խոցել

451

«Կովկաս-2020» զորավարժությունների շրջանակներում հայ-ռուսական հրետանային ստորաբաժանումները խոցել են պայմանական հակառակորդի թիրախները: ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կովկաս-2020» զորավարժությունների շրջանակներում հայ-ռուսական հրետանային ստորաբաժանումները ռադիոլոկացիոն և հրետանային հետախուզման միջոցների կիրառմամբ «Գրադ» ՀԿՌՀ-ի, Դ-30 հաուբից հրանոթների, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանքների, «Սանի» ականանետային համակարգերի կրակով խոցել են պայմանական հակառակորդի թիրախները»,-գրել է ՊՆ խոսնակը։

Կիսվել