Սեպտեմբերի 1-իփոխարեն սեպտեմբերի 15, գրկախառնության փոխարեն հեռավորություն

Սեպտեմբերի 1-իփոխարեն սեպտեմբերի 15, գրկախառնության փոխարեն հեռավորություն

879

Արտակարգ պայմաններում դասերի սկսվելուն զուգընթաց մարզերում բնակվող մի քանի ուսանողներով փորձեցինք հասկանալ՝ ինչպես են դպրոցները վերսկսել ուսումնական նոր տարին։ Ձեզ ենք ներկայացնում նաև մեր լուսանկարները, որոնք ավելի վառ կներկայացնեն իրավիճակը:

Սեպտեմբերի 15` սեպտեմբերի 1-իփոխարեն, սոցիալական հեռավորություն` գրկախառնությունների փոխարեն. այսպես մեկնարկեց ուսումնական տարին Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան համար 5 ավագ դպրոցում: Այժմ դպրոցի տարածքը փոքր է նախկինից` պայմանավորված դրա նորոգմամբ, այնուամենայնիվ, այստեղ իրականացվում են համաճարակի տարածումը կանխարգելող միջոցառումները: Աշակերտական և ուսուցչական կազմը հույս ունի նորոգված դպրոց վերադառնալ առանց COVID-19-ի:

Սեպտեմբերի 15-ից Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի դպրոցները իրենց դռներն են բացել շուրջ 500 առաջին դասարանցիների առաջ։ Աշակերտները դպրոց են հաճախում շաբաթական 3 օր՝ դիմակներով, սոցիալական հեռավորություն պահպանելով։ Սակայն 6-7 տարեկան աշակերտների ծնողներից շատերի սրտով չէ, որ երեխաները դիմակով են մասնակցում դասերին։

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում դպրոցականները պահպանում են հակահամաճարակային կանոնները չնայած որ դժգոհում են՝ այն խանգարում է իրենց շնչել։

Սեպտեմբերի մեկյան տոնական տրամադրության և գրկախառնությունների փոխարեն արտակարգ սոցիալական հեռավորություն, դիմակներ և ալկոգել. դպրոցն իր գիրկն է կանչում։ Արմավիրի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցը սեպտեմբերի 14-ից իր դռները բացեց աշակերտների առաջ։ Ինչպես հանրապետության բոլոր դպրոցներում, այստեղ ևսյուրաքանչյուրն իր հերթին փորձում է պահպանել հակահամաճարակային կանոնները։ Իհարկե, այս տարի նախկինում եղած ոգևորությունն ու շարժը ակնհայտորեն բացակայում էին։ Թեպետ դպրոցի տարածքով մեծ է, այնուամենայնիվ աշակերտները դասամիջոցներին դուրս չեն գալիս բակ։ Ուսուցիչների, աշակերտների և ծնողներիշրջանում հարցումներից հետո, պարզ դարձավ, որ նրանք բոլորն էլ հույս ունեն՝ կարճ ժամանակ անց դասերը կլինեն ոչ կարանտինային պայմաններում և կյանքը կանցնի բնականոնհունին:

Տավուշի մարզի սահամանապահ Ներքին  Կարմիրաղբյուր գյուղը հուլիսյան մարտերի ժամանակ ամենաշատ վնաս կրած գյուղերից է: Տեղի դպրոցը, թեև անսովոր կերպով,  սակայն հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանելով՝ շուրջ ութսուն աշակերտի դիմաց բացեց իր դռները:

Հասմիկ Անդրեասյան

Նարե Բաբերյան

Տաթևիկ Գաբրիելյան

Սերինե Աղաբեկյան

Լիա Ավագյան

3-րդ կուրս

Կիսվել