«Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ։ Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով…»,-ասել է Մարտիրոս Սարյանը Կոմիտասի մասին։
Այսօր մեծ երգահան Կոմիտատի 151 ամյակն է։
Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա քաղաքում։ Նա կորցրել է մորը, երբ նույնիսկ մեկ տարեկան չէր, իսկ հորը կորցրեց, երբ ընդամենը 11 տարեկան էր։ Հիանալի ձայնի շնորհիվ՝ նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվեց սարկավագ։ 1893-ին նա ավարտեց ճեմարանը, ապա նրան շնորհվեց աբեղայի աստիճան և տրվեց բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվեց երաժշտության ուսուցիչ։Ստեղծեց երգչախումբ, մշակեց ժողովրդական երգեր։
1910 թ-ին Կոմիտասը թողեց Էջմիածինը ու մեկնեց Կ.Պոլիս, որտեղ կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»:
1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների և այլ անվանի մարդկանց հետ միասին ձերբակալվեց Կոմիտասը, որից հետո աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես եղավ հայ ժողովրդի բնաջնջմանը։ Այն, ինչին ականատես եղավ Կոմիտասը, անհետևանք չմնաց։ Կոմիտասի հոգեկան աշխարհը խանգարվեց։ Սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները:
Ի հիշատակ մեծ վարդապետի՝ 2015 թվականի հունվարի 29-ին Երևանում՝ Կոմիտասի անվան զբոսայգում, տեղի է ունենում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը։
Հիշեցնենք,որ այսօր՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19։30, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում կկայանա բացօթյա համերգ՝ նվիրված հայ երգահան և վարդապետ հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի 151 ամյակին։
Հեղինակ՝ Մերի Սահակյան