Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել. Վահրամ Պողոսյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել. Վահրամ Պողոսյան

384

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է Վահրամ Պողոսյանը։

Կիսվել