ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ արդեն հրապարակված կադրեր կան հրետանակոծության հետևանքով քաղաքների ավերածություններից։
«Ցավոք սրտի պետք է ասեմ, որ ունենք հրետանակոծության հետևանքով քաղաքացիական բնակաչության տասնյակ վիրավորներ և մահվան 2 դեպք՝ տատ և թոռ Մարտունի քաղաքից։ Այս պահի դրությամբ հակառակորդը ինտենսիվ կրակ է բացել շփման գծի ամբողջ երկայնքով»,-ասել է Վահրամ Պողոսյանը։