Հակառակորդին պարտադրելու ենք, որ նա կրկին աղերսի իր հրադադարն ու խաղաղություն. Արթուր...

Հակառակորդին պարտադրելու ենք, որ նա կրկին աղերսի իր հրադադարն ու խաղաղություն. Արթուր Սարգսյան

1187

«Այն ժամանակ մենք միասին հրաշքներ գործեցինք և պարտադրեցինք հակառակորդին աղերսելու խաղաղություն։ Համոզված եմ, որ այս պայմաններում, այս ընթացքում նույնպես կարողանալու ենք հակառակորդին պարտադրել, որ նա կրկին աղերսի իր հրադադարն ու խաղաղությունը»,-ասուլիսի ժամանակ ասել է
պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյան։

«Այս պահին արցախաադրբեջանական շփման գծում դեռ ընդանում են թեժ մարտեր:  
Հակառակորդը ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ :
Ցավոք, կորուստներ ունի նաև հայկական կողմը,»-ասել է գնդապետ Սարգսյանը։

Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը գնահատում է կայուն: Մամուլի ասուլիսի շրջանակներում գնդապետ Սարգսյանը նշեց, որ պաշտպանության նախարարության անձնակազմը, յուրաքանչյուր սպա և զինվոր իր առջև դրված մարտական խնդիրը կատարում է պարտքի բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ :  

Գնդապետը, ներկայացնելով ստեղծված իրավիճակը, դիմեց հանրությանը.  

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, Քառօրյա պատերազմի ընթացքում և այսօր նույնպես , կառավարությունը, ազատամարտիկների միությունը, ուժային կառույցները  անվերապահորեն կանգնած են զինված ուժերի կողքին, և միասնաբար կատարում ենք մեր խնդիրը և պատրաստ ենք կյանքի գնով կատարելու առաջադրված խնդիրը: Այն ժամանակ մենք միասին հրաաշքներ գործեցինք և պարտադրեցինք հակառակորդին աղերսելու խաղաղություն , համոզված եմ , որ այս պայմաններում, այս ընթացքում նույնպես կարողանալու ենք հակառակորդին  պարտադրելու , որ նա կրկին աղերսի իր հրադադարն ու խաղաղությունը» ,-ասել է գնդապետը իր ուղերձում։

Կիսվել