Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ողջ գիշերն ընթացել են մարտեր՝ հատկապես հյուսիսային ու հարավային ուղղություններով։
«Դիրքային բարելավումներ ենք ունեցել։ Առավոտյան Ադրբեջանը վերսկսել է հարձակողական գործողությունը։ Ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը Երևան է տեղափոխվել»,- նշեց Հովհաննիսյանը:

Կիսվել