Իմ սիրելի՛ զինվորներ և սպաներ, մենք ձեր կողքին ենք․ Ռուստամ Բաքոյան

Իմ սիրելի՛ զինվորներ և սպաներ, մենք ձեր կողքին ենք․ Ռուստամ Բաքոյան

400

Ռուստամ Բաքոյանը այսօր Աժ արտահերթ նիստի ընթացքում հայտնեց, որ եզդիական ջոկատ է ձևավորվել.

– Երեկ երեկոյան եզդիական ջոկատ է ձևավորվել ու նրանք պատրաստ են մեկնելու Արցախ, ինչպես արել են ապրիլյան պատերազմի ժամանակ։ Մենք եզդիներս թույլ չենք տա, որ երբևէ այդտեղ թշնամիներ հայտնվեն, մենք հիմա էլ պատրաստ ենք պայքարելու։
Նա արձանագրեց նաև, որ երեկվանից բազմաթիվ եզդիներ չեն սպասել ջոկատների ձևավորվելուն և արդեն Արցախում են։ Բաքոյանը նշեց, որ վիրավորվել են 2 եզդի զինվորներ. մեկը` ծանր, մյուսը` միջին ծանրության ։
-Մեր դեմքը ուղղված է դեպի Արցախ. Իմ սիրելի՛ զինվորներ և սպաներ, մենք ձեր կողքին ենք , հաղթելու ենք ու հիմա հաղթում ենք,- եզրափակեց նա։

Կիսվել