ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ է հրավիրել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ է հրավիրել

463

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտակարգ հանդիպում կանցկացնի։ Այս  մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։

Նիստը տեղի կունենա այսօր, փակ խորհրդակցությունների ձևաչափով:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմից ինտենսիվ հրետակոծության էին ենթարկվել ԼՂՀ բնակավայրերը, ինչպես նաև զորամասերը։ Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով: Այս պահին մարտերը շարունակվում են:

Կիսվել