Գործարկվել է ForVictory հարթակը, որի նպատակն է մեկ վայրում հավաքել վերջին օրերին տարածվող ողջ տեղեկատվությունը՝ անհրաժեշտ իրերով կիսվելու, արյուն հանձնելու, գումարով աջակցելու եւ հավաստի լուրեր տարածելու մասին:
Հարթակը ստեղծվել է մի շարք անհատների կողմից:
Նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մարկոսյանը Մեդիամաքսին ասել է, որ հարթակի ստեղծման նպատակն է բոլոր խնդիրների լուծումները հավաքել մեկ վայրում՝ դրանք հասանելի դարձնելով հանրությանը:
Կայքում հասանելի են հետեւյալ տեղեկատվական բաժինները՝
#ishareaid – Կիսվել անհրաժեշտ պարագաներով
#ishareblood – Հանձնել արյուն
#isharefunds – Աջակցել գումարով
#isharetruth – Պայքարել մեդիա տիրույթում
Թիմն օպերատիվ աշխատում է տեղեկատվության հավաքման, ճշտման եւ հրապարակման ուղղությամբ:
Առաջնային են համարում ստացված տեղեկատվության հավաստիությունը ստուգելը:
Գործում են նաեւ հարթակի Facebook-ի եւ Twitter-ի էջերը:

Նյութի աղբյուր՝ Մեդիամաքս

Կիսվել