Հակառակորդի կորուստները վերջին ժամերին․ 540 սպանված, 700 վիրավոր, 45 միավոր զրահատեխնիկա, 6...

Հակառակորդի կորուստները վերջին ժամերին․ 540 սպանված, 700 վիրավոր, 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, 6 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

683

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մարտերը շարունակվում են, ծանրության կենտրոնը մնում են նույն ուղղությունները՝ հյուսիս և հարավ, հակառակորդը, որոշակի փոխելով մարտավարությունը, փորձում է հարձակողական գործողություններ իրականացնել, բայց մեր ԶՈՒ-երը հերոսաբար հետ են մղում բոլոր գրոհները՝ փոքր, թե մեծ՝ հակառակորդին պատճառելով ծանր կորուստներ և՛ զրահատեխնիկայի, և՛ հրետանային միջոցների, և՛ կենդանի ուժի:
«21:00-ի դրությամբ՝ հակառակորդը այս ժամերի ընթացքում կորցել է 540 սպանված, ունի ավելի քան 700 վիրավոր, մոտ 45 միավոր զրահատեխնիկայի կորուստ, 6 ինքնաթիռ, որոնցից մեծ մասը օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ ցավոք, հակառակորդն արդեն 2-3 օր է՝ որդեգրել է խաղաղ բնակչությանը թիրախավորելու մարտավարությունը:
«Թիրախավորում է խաղաղ բնակչությանը և թիրախավորում է մեծ տրամաչափի զենքերից: Ինչպես հայտնի է, երեկ վիրավորվել էին լրատվամիջոցների ներկայացուցիչներ, նույնիսկ ֆրանսիական լրատվամիջոցի: Այսօր հեռահար հրթիռային միջոցներով հարված հասցրին 2 անգամ Հադրութ քաղաքին, 2 անգամ Ստեփանակերտ քաղաքին, որից տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, շինություններ, քաղաքացիական պաշտպանության ինստիտուտներ, ենթակառուցվածքներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ թիրախավորում են նաև այլ մեծ ու փոքր բնակավայրերը, ենթակառուցվածքները:
«Ընդհանուր առմամբ, իրավիճակն այս պահին շարունակում է մնալ լարված, մարտերը շարունակվում են, ծանրության ուղղությունները հյուսիսը և հարավն են: Մեր ԶՈւ-երը շարունակում են հիմնականում պաշտպանողական, բայց որոշ տեղերում նաև այլ բնույթի մարտական գործողություններ»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:

Կիսվել