ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՁԵՌԱԳՈՐԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՁԵՌԱԳՈՐԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2843

Մարտի 16-ին շուրջ 90 կանանց ձեռագործ աշխատանքներ ներկայացվեցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բացված էքսպո-տոնավաճառում, որը տևեց երկու օր և նվիրված էր կանանց տոնի մեկամսյակին:

Տոնովաճառին ներկայացած Լիլիթը մասնագիտությամբ լեզվաբան է, աշխատում է գրասենյակում: Զուգահեռաբար զբաղվում է ձեռագործությամբ, գործում է հելյունով: Պատրաստում է գորգեր, բարձեր, խաղալիքներ, զամբյուղներ: Զամբյուղներն ունեն տարբեր գունային գամմա, ուստի հարմար է ինչպես մանկական սենյակ, այնպես էլ տան նախասրահը զարդարելու, հարմարավետ դարձնելու համար: Խաղալիքները դժվար են պատրաստվում, բայց հաճույքով է անում: Երբ լսում է մարդկանց արձագանքները, մտածում է, որ արժե չարչարվել: «Մեծ  երեխաս օգնում է ինձ, հատկապես երբ պիտակներն եմ ամրացնում».-ասում է Լիլիթը: Նա նպատակ ունի իր խանութը բացել, որտեղ կկարողանա մի կողմում աշխատել, իսկ մյուս կողմում՝ վաճառել:

Ցուցասրահում, մի քանի քայլ այն կողմ տիկին Սուսաննայի սեղանն է, որտեղ ցուցադրված են միայն ազգային տիկնիկներ: Մասնագիտությամբ մանկավարժ է, բայց երկար ժամանակ է չի աշխատում: Երկրորդ մասնագիտությունն էլ ասեղնագործությունն է: «Տիկնիկ պատրաստելը դժվար է, մինչև միս ու արյունին հասնելը պետք է կմախքը պատրաստել, մարմնի բոլոր մասերին ձեռքդ պետք է կպչի, զգաս դեմքը, թևը, ոտքը, պետք է տաս տեսքը՝ ինչպիսին կլինի այն»,- ասում է տիկին Սուսաննան: Այս աշխատանքում նրան օգնում է աղջիկը, իսկ պատրաստման ընթացքում նրանց ոգևորում է ազգային երաժշտությունը:

 

Սվետա Պապոյան

2-րդ կուրս

Կիսվել