Արցախ. Արցախյան ճակատում փոխհրաձգություն է. Ուղիղ ռեպորտաժ

Արցախ. Արցախյան ճակատում փոխհրաձգություն է. Ուղիղ ռեպորտաժ

1001

07:56- ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից։

21։34- ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։

«Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը»,-գրել է ՊՆ խոսնակը։

18։16-ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ժամը 15:50-ի սահմանում ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ:

17։30-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/723574665168131/

16։48- Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Հրետանավորներ ես ձեր կյանքին մեռնեմ։ #Հաղթելուենք»։

16։44- ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները:

15:28- ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում ԼՂ հակամարտության վերջին զարգացումների վերաբերյալ:
«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալԱրհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է նաև մերձավորարևելյան հակամարտության գոտիներից Ադրբեջան փոխադրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին ռազմի դաշտ նետելով։ Արցախի ողջ տարածքում համակարգված և զանգվածային ձևով թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով մարդկային կորուստների և ավերածությունների։Այս ռազմական գործողությունների նպատակն է Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով վերջիններիս զրկել պատմական հայրենիքից։Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը։Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

15:08- ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.
«Մարտերը ծանր են, բայց #հաղթելուենք»:

14:36- ՀՀ պաշտպանուիթյան նախարարությունը գրում է.
«ԱՀ բանակը շարունակում է հարվածներ հասցնել ադրբեջանական հարձակվող ստորաբաժանումներին»: Կից ներկայացնում ենք հրապարակված տեսանյութը:

https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/1467564686760860

14:33- ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ
Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։
Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։
Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։
Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը»:

14:33- ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ԶԼՄ-ների համար.

14:32- ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ՝ «Հակառակորդի զրահատեխնիկայի խոցումը և ստորաբաժանման նահանջը» գրառմամբ.

https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/1467561153427880

13:55 -«Մնացած հատվածներում էլ ծանր մարտեր են ընթանում։ Փառք մեր բանակին»,-գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

13:50- «Ամեն բանակ չէ, որ կարող է այսպես արագ վերախմբավորումներ անի ու անցնի հակահարձակման։ Փառք մեր բանակին»,- ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։

ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է․
13:30 «ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում»,- գրել է ՊՆ խոսնակը։

Կիսվել