Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանը իր թվիթերյան էջում դիմել է միջազգային հանրությունը․
«Մենք շարունակում ենք կատաղի մարտերը Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանի զինվորականները ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտն ու քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները։ ՀՀ տարածքը նույնպես ռմբակոծվում է։ Ադրբեջանական հրթիռի պատճառով վիրավորվել են տեղական և արտասահմանյան լրատվամիջոցի լրագողներ։
ԱՀ-ն պատերազմում է միջազգային ահաբեկչության դեմ։ Հայ ժողովուրդը վտանգի տակ է։ Գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը նույնպես։ Եթե այսօր այս ամենը չդադարի, վաղը կարող է անցնել այլ տարածքներ։ Այսօր մեր երեխաններն են վտանգված, վաղը, հնարավոր է՝ ձերը։
Ես ևս մեկ ամգամ կոչ եմ անում, որ համաշխարհային հասարակությունը անի ամեն հնարավոր բան, որպեսզի դադարեցվի ռազմական գործողությունները ընդդեմ Հայաստանի և ամբողջ աշխարհի խաղաղության»,- մասնավորապես գրել է նա։