Պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին. ԱՀ նախագահ

Պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին. ԱՀ նախագահ

587

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին:

Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով:

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար:

Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին…

Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»։

Կիսվել