Վարչապետն Արցախում խորհրդակցություն է անցկացրել

Վարչապետն Արցախում խորհրդակցություն է անցկացրել

473

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի սանձազերծած պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերի մասին»,-գրված է կառավարության ֆեյսբուքյան էջում։

https://www.facebook.com/171792282843844/posts/3506648282691544/
Կիսվել