Հոկտեմբերի 7-ի դրությամբ կա քաղաքացիական 21 զոհ, 93 վիրավոր, հիմնովին կամ մասնակի...

Հոկտեմբերի 7-ի դրությամբ կա քաղաքացիական 21 զոհ, 93 վիրավոր, հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային և այլ օբյեկտներ. Արծրուն Հովհաննիսյան

579

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր առավոտվանից Ադրբեջանի ԶՈւ-երը նորից վերսկսել են հարձակողական գործողությունները ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային ուղղությամբ։

«Հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով և սաստիկ հարձակում են նախաձեռնել։ Հայկական ԶՈւ-երը պատասխան կրակով ոչնչացերել են զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա և այլ միջոցներ՝ հակառակորդին հետ շպրտելով ելման բնագծերը»,-ասաց Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ նման մանր փորձեր կատարել են նաև այլ ուղղություններով, սակայն այս պահի դրությամբ համառ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ հատկապես։

«Այսօր և անցնող ողջ գիշերը, որին ես անձամբ եմ ականատես եղել, ադրբեջանական ԶՈւ-երը հրթիռակոծել են Արցախի տարբեր բնակավայրերը։ Մասնավորապես Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ։ Ինչպես նշել ենք, այսօրվա հրթիռակոծության արդյունքում կան նաև վիրավորներ, այդ թվում՝ լրագրող»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ այսօր 2 անգամ, ինչը միանշանակ ապացուցում է գործողությունների դիտավորությունը, Ադրբեջանի ԶՈւ-երը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոնց վանքին, որի արդյունքում վանքը զգալիորեն տուժել է։ Եղել են նաև քաղաքացիական անձինք, որոնց կոնկրետ տուժելու և վիրավորվելու մասին տեղեկությունները լրացուցիչ կհայտարարի Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը։

«Եթե ամփոփենք ադրբեջանական ագրեսորների հարվածները քաղաքացիական բնակչությանը միայն Արցախում, ունենք հետևյալ պատկերը. կա 93 վիրավոր, որից միայն 20-ը թեթև կամ միջին ծանրության, մյուսները՝ ծանր։ Կա 20 զոհված, չհաշված ՀՀ տարածքում 1զոհը։ Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային և այլ օբյեկտներ։ Այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշերվա և այսօրվա ցուցանիշները։ Սրանք մինչև ամսի 7-ը եղած տվյալներն են», -ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նաև նշեց, որ այս պահին ընթանում են համառ մարտեր։ Ընթանում են ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։

Կիսվել