Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: Այս մասին սոցցանցերի իր էջերում հայտնել է փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը։
Բացի այդ, որոշում է կայացվել Ալֆորվիլի կողմից ֆինանսապես աջակցել Արցախի բնակչությանը: