Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. ԿԳՄՍ նախարարը նամակով դիմել...

Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. ԿԳՄՍ նախարարը նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենին

502

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է.

«Ի պատասխան Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման՝ ես ի թիվս մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային տարբեր կառույցների, նամակ եմ ուղարկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի gլխավոր տնօրենին՝ այս հեղինակավոր կառույցի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի մշակութային բաղադրիչի վրա: Ներկայացրել եմ այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի շրջանակներում Տիգրանակերտի հելլենիստական և վաղ միջնադարյան շրջանի հայկական մշակույթի կարևորագույն հուշարձանային համալիրի և հայկական ճարտարապետության գոհար՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման փաստերը՝ իր բնօրրանում հայ ժողովրդի մշակութային հետքի ոչնչացման ցեղասպան քաղաքականության ընդհանուր շրջանակում, այդ թվում՝ անդրադառնալով հայկական քաղաքակրթական առանցքային արեալներից Նախիջանում հայկական մշակութային ժառանգության բնաջնջմանը: Միաժամանակ նույն Շուշիում մուսուլմանական մզկիթի վերակառուցման օրինակով ցույց եմ տվել մշակութային արժեքների պաշտպանության առումով միանգամայն հակոտնյա իրավիճակը, որն առկա է ազատ Արցախի Հանրապետությունում: Մշակութային ժառանգության միտումնավոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է և ցեղասպան քաղաքականության դրսևորում: Կոչ եմ արել վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, մշակութային ցեղասպանությունը, որի զոհ կարող են դառնալ Արցախի Հանրապետության շուրջ 4 հազար հուշարձանները»,- ասված է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Կիսվել