Ռազմական վերլուծաբան Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է․
«Թշնամին փորձում է իր զինանոցի ողջ հնարավորությունները կիրառել՝ 12.00-ից առաջ նպաստավոր դիրքավորում ապահովելու համար։Թեժ մարտերում հիմնական հարվածներն առավոտից ապահովում են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), սակայն դրանց զուգահեռ ակտիվ են նաև հրթիռա-հրետանային միավորները։ Չկա որևէ երաշխիք, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջությամբ կյանքի կոչվեն։ Չմոռանանք, թե ովքեր են դիմացիններս»,- գրել է վերլուծաբանը։