Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ...

Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ․ ԱՀ ՊԲ

450

ԱՀ Պաշտպանության բանակը իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է․

«Հոկտոմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը: Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ»:

Կիսվել