Առաջնագծում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ․ ԱՀ ՊԲ

Առաջնագծում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ․ ԱՀ ՊԲ

530

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը մնացել է անփոփոխ, հաղորդում են Արցախի ՊԲ-ից։ 

«Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու և վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»,-գրված է հաղորդագրության մեջ։

Կիսվել