Արցախի բոլոր շրջաններում իրականացվում է աշխարհազորային ջոկատների ստեղծման գործընթաց. ԱՀ նախագահ

Արցախի բոլոր շրջաններում իրականացվում է աշխարհազորային ջոկատների ստեղծման գործընթաց. ԱՀ նախագահ

612

Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը: Այդ մասին ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: 

«Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի:

Ասկերանի օրինակով hանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը:

Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում pաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը»,- գրել է Հարությունյանը:

Կիսվել