Խփածով չեմ սահմանափակվելու, ավելացնելու եմ թշնամու կորուստները. ժամկետային զինծառայող

Խփածով չեմ սահմանափակվելու, ավելացնելու եմ թշնամու կորուստները. ժամկետային զինծառայող

683

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ այսօր ճեպազրույցին մասնակցում էր ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը, ով խոցել է թշնամու 5 տանկ, 1 ՀՄՄ, 1 ՏՕՍ և վիրավորվել ռազմաճակատում: 

Նա խոսեց թիկունքից եկող աջակցության և ուժի մասին:

«Երբ բացում ես ծանրոցը և գտնում ես ուզածդ, դա մեծ ուրախություն է պարգևում, երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, ասում ենք՝ տղե՛րք, մենք էս գիշեր չմրսեցինք: Հայ ժողովրդի աջակցությունը մեծ ուժ է»,- ասաց զինծառայողը: 

Հարությունն ասաց, որ կռվի ժամանակ խոցել է 7 տեխնիկա ու չի պատրաստվում դրանով սահմանափակվել:

«Խփածով չեմ սահմանափակվելու, ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ խոցած տեխնիկան»,- ընդգծեց Հարությունը։

Կիսվել