ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1733

ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանը հղիության արհեստական ընդհատումների  թվով աշխարհում  երրորդն է՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո: Սեռերի միջև քանակային տարբերությունն  ավելացավ, երբ բժշկությունը կարողացավ պարզել  երեխայի սեռը, և այն ընտանիքները, որոնք գերադասում էին, որ իրենց առաջնեկը լինի արու զավակ,  սկսեցին հրաժարվել աղջիկ երեխաներից :

Հոգեբան Շուշանիկ Ներսիսյանը նշեց, որ հղիության յուրաքանչյուր ընդհատում  կնոջ մոտ կարող է բերել և’ ֆիզիկական, և’ հոգեբանական խնդիրներ . «Պտուղը հեռացնելուց հետո կինը ունենում է մեղավորության զգացում, և շատ դեպքերում դա հանգեցնում է նրան, որ երկար ժամանակ նա այլևս չի կարողանում երեխաներ ունենալ: Բայց նաև լինում են դեպքեր, որ պտղի հեռացումը մոր մոտ առաջացնում է շատ երեխաներ ունենալու ցանկություն»:

Հայաստանում շատ դեպքերում  հղիության արհեստական ընդհատումների պատճառ հանդիսանում են հայկական բարքերը և ավանդույթները . «Ոնց կլինի տղա չունենանք: Տղաները տան սյունն են, իսկ աղջիկները գնում են ուրիշի տունն են շենացնում»,- Լուսինեն  ժպիտով էր հիշում իր տատիկի այս խոսքերը, ով, երբ իմացել էր, որ ապագա թոռնիկը տղա է լինելու, շատ էր ուրախացել : Այն հարցին, թե պլանավորե՞լ էին արդյոք  ինքն ու իր ամուսինը տղա երեխային, թե՞ արու զավակը Աստծո պարգև է, Լուսինեն  պատասխանեց.  «Չէինք պլանավորել երեխայի սեռը: Իրականում ես շատ էի ուզում աղջիկ երեխա ունենալ և մինչև սեռը իմանալը ինձ թվում էր, որ հենց աղջիկ էլ լինելու է, բայց պարզվեց տղա ենք ունենալու  ինչի համար նույնպես շատ երջանիկ եմ»:

Հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ խիստ դատապարտող վերաբերմունք  ունի նեոնատոլոգ – մանկաբույժ Լարիսա Սարգսյանը, ով ապագա մոր այդ քայլը համարում է մարդասպանություն. «Ես այդ գործընթացը պատկերացնում ես այսպես. մայրը մարդասպանության պատվիրատուն է, իսկ գինեկոլոգը մարդասպանը: Ավելի լավ է հաշվարկով երեխան ունենան, փառք Աստծո հիմա գիտությունը այնքան է զարգացել, որ նույնիկս դրա հնարավորությունը կա»:  Բայց տիկին Սարգսյանը հարցին ցանկացավ անդրադառնալ նաև այլ կողմից: Նա նշեց, որ աղջիկների քանակը փոքր տարիքում է, որ բավականին զգալի թվով զիջում են տղաներից, բայց ավելի մեծ տարիքում տղաների քանակը սկսում է պակասել .«Տղաների մոտ մահացության ցուցանիշը ավելի բարձր է: Կանայք ավելի երկարակյաց են, իսկ տղամարդիկ ըստ վիճակագրական տվյալների ավելի շուտ են մահանում: Բացի դրանից, Հայաստանի պայմաններում արու զավակներ ունենալը շատ կարևոր է : Միայն 2016թ-ի ապրիլի 1-ից 4-ը ընկած  հատվածում մենք կորցրեցինք 100-ից ավելի արու զավակ, ինչը Հայաստանի նման փոքր երկրի համար բավականին մեծ թիվ  է: Դրա համար խորհուրդ կտամ շատ չսևեռեվել միայն աղջիկ երեխաներով պայմանավորված ընդհատումների վրա»:

Ինչքան էլ մասնագետները պնդում են, որ տղայապաշտությունը Հայաստանում գերակշռում է, այնուամենայնիվ կան նաև ընտանիքներ, որտեղ աղջիկ երեխաները իրենց թվով «հաղթանական են տանում» տղաների նկատմամբ:

Նելլին բազմազավակ մայր է, ով ունի 4  աղջիկ երեխա. «Երկու աղջիկներս երկվորյակներ են: Նրանք մեր առաջին երեխաներն են: Երբ իմացանք, որ երկվորյակ ենք ունենալու և երկուսն էլ աղջիկ շատ էինք ուրախացել»: Նելլին կատակում է, որ երբեմն երեխաներին շփոթում է և սխալ անուններով դիմում . «Շատ հպարտ եմ իմ 4 աղջիկներով և մտքովս նույնիսկ մեկ վայրկյան չի անցել հրաժարավել նրանցից»:

Երեխայի սեռը հնարավոր է որոշել 12 և ավելի շաբաթական հղիության դեպքում, ասյպիսով  այդ ժամկետում իրականացվող հղիության ընդհատումը առանց  բժշկական ցուցումների չի թույլատրվում օրենքով: Այնուամենայնիվ նման երևույթները  եղել են, կան ու դեռ կլինեն, քանի դեռ այդ գործունեությունը չի վերահսկվում օրենքի ողջ խստությամբ:

 

Անյուտա Աթանեսյան

2-րդ կուրս

Կիսվել