ՊԲ-ն բարձր պարգևների է արժանացրել մի շարք զինծառայողների

ՊԲ-ն բարձր պարգևների է արժանացրել մի շարք զինծառայողների

777

Հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել փոխգնդապետ Արման Աշոտի Հակոբյանը , կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը, կապիտան Հունան Հովհաննեսի Հակոբյանը, կապիտան Գևորգ Արմենի Գասպարյանը, մայոր Էդգար Ներսեսի Կանդայանը, ավագ լեյտենանտ Նայիրի Մհերի Մկրտչյանը, մայոր Աշոտ Ռուբենի Մուսայելյանը, լեյտենանտ Թելման Գերասիմի Մխիթարյանը, մայոր Անդրանիկ Լևոնի Պիլիպոսյանը, մայոր Սեդրակ Աշոտի Մադաթյանը, կապիտան Վահե Գագիկի Գյուլզատյանը, ավագ լեյտենանտ Աղվան Գառնիկի Մովսիսյանը, փոխգնդապետ Մհեր Արմոյի Շամիրյանը, փոխգնդապետ Մհեր Ռոմիկի Ղուկասյանը:

Շարքային Կարեն Արսենի Առաքելյանը «Մարտական ծառայություն» մեդալի կարժանանա թշնամական 2 ԱԹՍ ոչնչացնելու համար: Սերժանտ Գոռ Տիգրանի Սահակյանը «Արիության համար» մեդալ կստանա հակառակորդի 1 տանկ խոցելու համար:

Շարքային Գևորգ Մերուժանի Օհանյանը «Մարտական ծառայություն» մեդալի է ներկայացվել հակառակորդի 1 Ուրալ՝ իր անձնակազմով հօդս ցնդեցնելու համար: Նույն տիպի պետական պարգևների են ներկայացվել կապիտան Մխիթար Արթուրի Օհանյանը՝ հակառակորդի շարասյուն ոչնչացնելու, կապիտան Արման Ռաֆիկի Ավետիսյանը՝ թշնամու 2 Կամազ խոցելու և կրտսեր սերժանտ Արման Արթուրի Քոչարյանը՝ նույնպես թշնամական ուժերի շարասյուն ոչնչացնելու համար:

Կիսվել