«Մենք այլ տարբերակ չունենք, քան պարտադրել խաղաղություն». հարցազրույց ԱՀ Աժ պատգամավոր Մետաքսե...

«Մենք այլ տարբերակ չունենք, քան պարտադրել խաղաղություն». հարցազրույց ԱՀ Աժ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ

1141

Այսօր արդեն պատերազմի 31-րդ օրն է. հիմա, երբ մտովի հետ եք գնում, հիշո՞ւմ եք պատերազմի հետ կապված Ձեր առաջին զգացողությունները:

-Արդեն մեկ ամիս է, ինչ սկսվել է պատերազմը։ Ինչքան էլ որ գիտակցում էինք, որ այն անխուսափելի է, միևնույն է, ենթագիտակցության մեջ այն վանում էինք, չէինք հավատում, որ կլինի, առավել ևս այս ուժգնությամբ։ Առաջին օրերին նույնիսկ մի տեսակ ոգևորություն կար, որ եթե պատերազմը անխուսափելի է ու սկսվել է, ուրեմն շատ արագ ավարտվելու է մեր հաղթանակով, և մենք ապրելու ենք ավելի լավ, ավելի խաղաղ, քան ապրել ենք առ այսօր։ Ամեն դեպքում անցավ ժամանակը և այդ զգացողությունները փոխվեցին։

Այս ամբողջ ընթացքում Դուք եղել եք Ստեփանակերտում, ինչպիսի՞ն է եղել արցախահայության տրամադրվածությունը առաջին օրերին և ինչպիսի՞ն է հիմա։

-Առաջին իսկ օրվանից Ստեփանակերտում եմ եղել, ընդամենը 3 օրով գործուղվել եմ Երևան, որպեսզի փորձեմ գնահատել իրավիճակը՝ ինչ է կատարվում այսօր Հայաստանում, տարհանված արցախցիների մոտ ինչ խնդիրներ կան։ Առաջին իսկ օրերից Արցախում բնակվող հայությունը շատ մարտական է տրամադրված, չկա ընկճվածություն, պարզապես կա մեծ տխրություն, որովհետև պատերազմը ինչքան երկարի, այքան կավելանան զոհերը, ինչը երբեմն սարսափ է առաջացնում. այսօր 18-20 տարեկան պատանիներն են հիմնականում պահում ու պահպանում հայրենիքը, և հավատացեք՝ նրանց կատարած հերոսությունները ուղղակի անպատմելի են։ Ես վստահ եմ՝ պատմության մեջ գրվելու է, և մենք այնպիսի բաների մասին ենք իմանալու, այնպիսի հաղթական գործերի մասին ենք լսելու, որ ուղղակի մարդկային ուղեղից ու գիտակցությունից վեր է։

Պատերազմական իրավիճակը որքանո՞վ է անդրադարձել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների աշխատանքային գործունեության վրա։

Պատերազմական իրավիճակում որևէ տարբերություն չկա թե՛ Արցախի ԱԺ պատգամավորի, թե՛ սովորական քաղաքացու համար, որովհետև մենք բոլորս կարողացանք ինքնակազմակերպվել, յուրաքանչյուրս գտնելով մեր տեղը՝ փորձեցինք ինչ-որ ձևով՝ մեր ողջ պոտենցիալը ներդնելով, օգուտ տալ այս իրավիճակում։ Եւ նույնը նաև պատգամավորների մոտ է եղել՝ միասին որոշումներ կայացնել, միասին աշխատանք կատարել: Կան մարդիկ, որոնք զբաղվում են ապաստարաններով, կան մարդիկ էլ, որոնք առաջնագծում ինչ-որ հարցեր են կարգավորում, մի խոսքով, տարբեր. յուրաքանչյուրը իր հնարավորությունների ու պատկերացումների մեջ։

-Ինչքանո՞վ է տուժել քաղաքացիական բնակչությունը պատերազմական գործողությունների հետևանքով, և ո՞ր ենթակառուցվածքներն են հիմնականում թիրախավորվել:

-Իհարկե, պատերազմի ժամանակ տուժում է նաև քաղաքացիական բնակչությունը, և հենց առաջին օրը սկսվեց 9 տարեկան երեխայի մահով, ու մինչև այսօր քաղաքացիական բնակչության մեջ ունենք 30-ից ավելի զոհեր, բազմաթիվ վիրավորներ, իսկ հրետակոծության ժամանակ հիմնականում բոլոր ենթակառուցվածքներն էին թիրախավորվում։ Եղել են պարզապես հրետակոծություններ փողոցների վրա, ճանապարհներին, բնակելի շենքերի բակերում։ Տուժել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, որովհետև մեր դիմաց կանգնած թշնամին նենգ ու չար է: Տեսեք՝ բոլորիս պատկերացումներում պատերազմում կռվում են բանակները, տղամարդիկ, իսկ սա այդ պատերազմը չէ, իրենք կիրառում են ցանկացած՝ անգամ արգելված տեխնիկա և հարվածում են բնակելի վայրերին։

-Արցախի Ազգային ժողովը պատերազմական իրավիճակում ո՞ր խնդիրների լուծման վրա է շեշտը դնում։

-Ելնելով իրավիճակից` Արցախի ԱԺ-ն փորձում է այդ պահին վերհանված խնդրի շուրջ լուծում գտնել՝ դա կլինի քաղաքական, կլինի օրենսդիր, թե կլինի քաղաքացիներին օգնելու։ Այ, տեսեք՝ ես 3 օր շարունակ որպես ԱԺ ներկայացուցիչ գտնվում էի Երևան քաղաքում, որովհետև հասունացել էր պահը, պետք էր հասկանալ՝ ինչ խնդիրներ կան այսօր տարհանված բնակիչների մոտ, և այդ խնդիրներին ինչպիսի լուծումներ պիտի տրվեն։ Ես փորձեցի կապը պահել մեր գործընկերների հետ՝ ՀՀ ԱԺ պատգամավորների, մասնվորապես՝ ԲՀԿ խմբակցության, և փորձեցի կատարված աշխատանքների արդյունքը իրենց հնարավարությունների միջոցով բարձրացնել։

-Արցախի Ազգային ժողովը բազմիցս հանդես է եկել տարաբնույթ հայտարարություններով՝ դիմելով թե՛ Ադրբեջանի տարածքում բնակվող էթնիկ փոքրամասնություններին, թե՛ Իրանի կառավարությանը. ի՞նչպես դրանք անդրադարձան ռազմական գործողությունների վրա։

-Արցախի ԱԺ-ն հանդես է եկել տարաբնույթ հայտարարություններով. առաջին իսկ օրերին դիմեցինք Ադրբեջանի տարածքում բնակվող էթնիկ ժողովուդներին` թալիշներին, լեզգիներին, ավարներին, և հայտնեցինք, որ վտանգված է նրանց կյանքը, քանզի ադրբեջանցիները հենց առաջին իսկ օրվանից առաջնագիծ էին ուղարկել հիմնականում այդ փոքրամասնություններին: Նույնիսկ կոչ արեցինք անցնել մեր կողմ և մենք նրանց կընդունեինք միանշանակ որպես հյուրեր։ Արձագանքներ, համենայն դեպս, իրենց կողմից չունեցանք, ոչ մեկը չդիմեց մեզ, բայց տեսանք, որ այնտեղ դժգոհության ալիք բարձրացավ: Թե դա ինչ արդյունք տվեց, մենք չենք կարող լիարժեք անդրադառնալ։ Դիմեցինք նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը, ունեցանք նաև արձագանք Իրանից, բայց, որ ասեմ, այդպիսի լուրջ ռազմական լուծում տրվեց դրանով… ինչ-որ մի բան շարժվեց, ինչ-որ մի բան փոխվեց, բայց ոչ ավելին։

Ինչո՞վ էր տարբերվում 2016թ.-ի Քառօրյա պատերզմը ներկայիս պատերազմից:

-2016 թվականի քառօրյա պատերազմը, եթե համեմատելու լինենք այս պատերազմի հետ, այո՛, նա էլ էր լայնամասշտաբ պատերազմ, բայց այն ժամանակ հնարավոր եղավ կանգնեցնել ռազմական գործողությունները, ռազմաքաղաքական ուժերը կարողացան ավելի արագ լուծում գտնել և կանգնեցնել պատերազմը, ինչը, ցավոք սրտի, չի ստացվում այս պատերազմում։

Սա Արցախյան թվով 3-րդ պատերազմն է, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ատելության նման բարձր մակարդակի պարագայում Ադրբեջանի ու Արցախի ժողովրդի համատեղ բնակությունը անհնարին է: Արդյո՞ք հիմա ավելի հրատապ չէ հանուն փրկության անջատվելու կարևորությունը:

Իհարկե, սա թվով արդեն 3-րդ պատերազմն է, որ Արցախը տեսնում է, և չկա ապացուցելու որևէ բան, որ պատերազմի միջոցով պիտի ապացուցվի։ Այն, որ Արցախում բնակվող հայը չի կարող ապրել ադրբեջանցու հետ, դա հենց սկզբից միֆ, աբսուրդ, հեքիաթ է։ Ինչպե՞ս կարող է հայը ապրել Արցախում ադրբեջանցու, թուրքի հետ։ Եւ այդ միտքը վերջին 2-3 տարում սկսվեց շրջանառվել, առանց, իհարկե, արցախցուն հարցնելու։ Հարցրեք յուրաքանչյուր արցախցու, իր մոտ նույնիսկ սարսափ կառաջանա այդ մտքից։ Ցավոք սրտի, ստիպված, երկար տարիներ ապրելով ադրբեջանցիների հետ, բազմաթիվ պատմություններ կլսեք`ինչպես է ադրբեջանցի հարևանը մորթել հայ հարևանի մանկահասակ երեխային։ Մի խոսքով՝ նրանք երբեք հաշտ չեն ապրել, որովհետև թուրքը, ադրբեջանցին արնախում է, չի կարող ապրել քրիստոնիայի, առավել ևս հայի հետ՝ կողք կողքի։ Նա ցույց կտա, որ հարևան է, բարեկամ է, բայց, հաստատ մի օր՝ մութ ժամանակ, հայի գլուխը կկտրի։ Եւ միտքը, որ վերջին օրերին շրջանառվում է ` հանուն փրկության անջատվել, ևս ապսուրդ է. մենք միացած չենք եղել, որ անջատվենք։ Այդ բառակապակցությունը ասելը կարող է զայրույթ առաջացնել, պետք չէ նույնիսկ մտածել այդ ուղղությամբ։ Կրկնում եմ՝ մենք երբևէ միացած չենք եղել, որ հիմա էլ մտածենք անջատվելու մասին։ Խնդրում եմ, պահանջում եմ դադարեցնել այդ տեսակ հայտարարությունները։

Կա՞ բան, որ կուզենաք ավելացնել վերջում։

Վերջում կուզեի ավելացնել, որ, այո՛, տխրություն է ողջ հայության համար, բայց կարևորը՝ մենք մի յուրահատուկ ոգի ունենք, որը ընկճել հնարավոր չէ։ Ես անընդհատ ասում եմ, որ մենք այլ տարբերակ չունենք, քան հաղթելը, խաղաղություն պարտադրելը, որովհետև սա մեր հայրենիքն է, և մենք այլ հայրենիք չունենք ու պետք է ապրենք մեր հայրենիքում, պետք է ապրենք մեր տներում, մեր երեխաները պետք է ապրեն իրենց խաղաղ հայրենիքում, պետք է ապրեն առողջ, երջանիկ, ուրախ, պետք է կրթություն ստանան, լինեն հայրենիքին արժանի քաղաքացիներ, այնպես, ինչպես ընդունված է ապրել հայի մոտ՝ իր հայրենիքում, իր բոլոր ավանդույթներով, և, միանշանակ, մենք այլ տարբերակ չունենք, քան պարտադրել խաղաղություն։

Շուշան Սիրադեղյան

2-րդ կուրս

Կիսվել